211652_close_icon
views-count1674 դիտում article-date 11:48 24-02-2021

Եղիշե Կիրակոսյանը դեսպաններին ներկայացրել է ՀՀ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներակայացված միջպետական գանգատի հարցը

Փետրվարի 23-ին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Շվեդիայի Թագավորության Արտակարգ եւ լիազոր դեսպան` պարոն Սվենսոն Պատրիկի եւ Լեհաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ:

Դեսպաններին է ներկայացվել 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերզված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկման առանցքային թեմաներից էր նաեւ գերիների եւ պահվող քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների առնչությամբ Ներկայացուցչի գրասենյակի կողմից ձեռնարկած քայլերը: Ներկայացուցչի կողմից մատնանշվել է, որ պատերազմից ի վեր գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ:

Շեշտադրվել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի եւ զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը ձգձգում է արհեստականորեն: Քննարկվել են նաեւ Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներակայացված միջպետական գանգատի վերաբերյալ որոշ հարցեր:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաեւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների եւ հետագա անելիքների մասին հակիրճ քննարկում: Դեսպանները առաջարկել են իրենց աջակցությունը հնարավոր հետագա սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում:

Նմանատիպ նյութեր