211652_close_icon
views-count3848 դիտում article-date 16:55 23-02-2021

ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսից ստացված առաջին հնչյունների ձայնագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) իր թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել է Մարս մոլորակից ստացված հնչյունների ձայնագրությունը, որն արվել է Perseverance մարսագնացի՝ Կարմիր մոլորակի վրա կատարած վայրէջքից հետո:

Նշենք՝ ձայնագրությունում լսվում է ոչ շատ բարձր ճարճաթյուն և ուժեղ աղմուկ, որը ենթադրաբար քամու ուժգնության պատճառով է:

«Հիմա, երբ տեսել եք Մարսը, լսե՛ք այն: Վերցրե՛ք ձեր ականջակալները և լսե՛ք իմ խոսափողներից մեկի ձայնագրած առաջին հնչյունները»,- ասվում է օգտահաշվում կատարված գրառման մեջ, որն արվել է մարսագնացի անունից:

Հիշեցնենք՝ 2,2 միլիարդ դոլար արժողությամբ սարքը, որը մեծությամբ հավասար է մեքենայի, երեկ առաջ է շարժվել մոլորակի մակերևույթի վրա և հասել է 45 կմ լայնությամբ և 250 մետր խորությամբ խառնարանին, որը 3,5 միլիարդ տարի առաջ տեղակայված է եղել Մարսիական լճում:

Perseverance-ին, որը ստացել է Percy մականունը, հաջողվել է գոյատևել «յոթ րոպե տևած սարսափի»՝ շուրջ 1100°C ջերմաստիճանի պայմաններում, երբ այն Մարսի մթնոլորտ էր մտնում գրեթե 20 000 կմ/ժ արագությամբ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը 6 ամիս առաջ Երկիր մոլորակից մեկնարկելուց հետո օրերս վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերևույթին։

Մարսագնացը վայրէջք կատարելուց անմիջապես հետո Երկիր է ուղարկել Մարսի երևացող հատվածի լուսանկարները:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր