211652_close_icon
views-count490 դիտում article-date 14:38 23-02-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 22-ին, ժամը 19.06-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106» -ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «YAMAHA YZF-R6» մոտոցիկլետ. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 26-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 22-ին, ժամը 05.25-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Հ. Հարությունյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր