Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների 2018-2020 թթ. իգական սեռի շրջանավարտների հետ։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զորքերում տարբեր կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող կին զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայողական առօրյայով, խնդիրներով, լսել նրանց առաջարկները, պատասխանել հարցերին:
Կարևորելով կանանց ծառայությունն ու դերը զինված ուժերում, պաշտպանության նախարարը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների 2018-2020 թթ. իգական սեռի շրջանավարտների հետ
2021.02.23 15:05


