211652_close_icon
views-count4156 դիտում article-date 14:13 23-02-2021

Կառավարության մասնաշենքերի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 57 մասնակից. Ոստիկանություն․ Tert.am

Կառավարության մասնաշենքերի մոտից  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից. «Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով»:

Նշենք. որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Նշենք, որ այսօրվա ակցիայի մասին ընդդիմությունը հայտարարել էր երեկ, նշելով, որ Փաշինյանը Կառավարության թիվ 3 մասնաշենք է գնալու և պետք է արգելել նրա տեղաշարժը: Մինչև ակցիայի մեկնարկը շենքերը շրջափակվել էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներով, որոնց պաշտպանությամբ էլ Փաշինյանն այցելեց Կառավարության 3-րդ մասնաշենք:

Նմանատիպ նյութեր