211652_close_icon
views-count3135 դիտում article-date 12:26 23-02-2021

Փաշինյանը կառավարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» բացականչությունների ներքո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NEWS.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզ Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք: Գրում է NEWS.am-ը։

Նրա անցնելիս, մի խումբ քաղաքացիներ բացականչեցին. ««Դավաճան հայվան», «Նիկոլ դավաճան», «Այ տենց սողեսող ես ման գալու, արա», «Թուրք, ինքնասիրություն չունե՞ս, այ վիժվածք», «հողատու»:

ՀՅԴ-կան երիտասարդներից մեկը հայտարարեց. «Քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, պետք է սողեսող ման գա: 100 մետր շարժվելու համար հարյուրավոր ոստիկանների է բերել: Թող այդ ոստիկանական շղթաներով Շուշին պաշտպաներ: Նիկոլ Փաշինյանն այլեւս զրկվել է ՀՀ-ում ազատ տեղաշարժվելու իրավունքից: Ժամեր օրեր են մնացել նրա հեռացմանը: Ինքը թուրքական ֆեյք է Հայաստանում, որ զանվթել է իշխանությունը»:

Բացի այդ, վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում:

Տեսանյութը՝ NEWS.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր