2800 դիտում
23:08 22-02-2021
ՀՀ ցուցանմուշները Աբու Դաբի չեն հասել լոգիստիկ խնդիրների պատճառով․ այդպես է եղել նաև պատերազմի օրերին, զոհերի մեծ մասը եղել է այսպիսի կառավարման հետևանքով․ Է. Բաղդասարյան
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Աբու Դաբիում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարի վերաբերյալ «Հետքի» նյութի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արձագանքին։ Գրառման մեջ ասվում է․
«Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունն ասում է, թե լոգիստիկ խնդիրների հետևանքով է Աբու Դաբիում Հայաստանի տաղավարն այդպիսին, ցուցանմուշները տեղ չեն հասել: Սա մանրուք չի, սա պարզապես բանաձեւ է: Այսպես է եղել նաեւ պատերազմի օրերին՝ զրահաբաճկոնները տեղ չէին հասնում, զինտեխնիկան տեղ չէր հասնում կամ չափազանց ուշ էր հասնում: Այսպես է կառավարվում երկիրը, եւ մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետևանքով է եղել: Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Արշակյանը հրամայել է ծառայողական քննություն սկսել: Ինքը՝ նախարարը, բնականաբար չի պատժվի, նա մանուկների համար նախատեսված անօդաչու սարքերի փորձարկումներ դեռ պիտի անի»:
Նմանատիպ նյութեր
2400 դիտում
22:44 07-07-2015
Նախագահը ներկա է գտնվել «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի լոգիստիկ կենտրոնի բացման արարողությանը
1956 դիտում
16:55 22-02-2021
Հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշները չեն հասել IDEX-2021 ցուցահանդես․ ծառայողական քննություն կանցկացվի
Այս բաժնից
949 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1009 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
691 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը