211652_close_icon
views-count2342 դիտում article-date 20:40 22-02-2021

Ֆրանսահայ ընտանիքը մեծ ներդրում է արել և գինու արտադրություն հիմնել ջարդերից փրկված՝ գինեգործ պապու անունով

Ֆրանսահայ ընտանիքը մեծ ներդրում է արել և գինու արտադրություն հիմնել ջարդերից փրկված՝ գինեգործ պապու անունով:

1902  թ.-ին  Բիթլիսում ՝  գինեգործի  ընտանիքում,  ծնվում  է  Մարտիրոս Յավռունցը։ Մեծ Եղեռնի տարիներին  Յավռունցների  ընտանիքը  բռնում  է  գաղթի ճանապարհը՝ հանգրվան գտնելով   սկզբում  Ֆրանսիայի  Մարսել  քաղաքում , ապա  Բուրգունդիայի շրջանում։ Շարունակելով   հոր գործը՝ Մարտիրոսն  ամբողջ կյանքը նվիրում  է  գինեգործությանը՝ երազելով մի օր գինի պատրաստել  հայրենի հողում աճած խաղողից։ Նրա երազանքը այդպես էլ մնում է երազանք։  Մեկ դար անց, ստեղծելով այս գինին,  նրա ժառանգները  մեծարում են  գինեգործին և գինու միջոցով  ծանոթացնում մեզ նրա պատմությանը։

Նմանատիպ նյութեր