211652_close_icon
views-count1373 դիտում article-date 14:28 22-02-2021

ԵՄ-ն պետք է ՌԴ-ի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ պատրաստի. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության իր գործընկերներին կոչ է արել «կանաչ լույս վառել» Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների պատրաստման համար, գրում է Reuters-ը:

«Ես կողմ եմ լրացուցիչ պատժամիջոցներ նախապատրաստմանը, որոնցում կոնկրետ անձինք կցուցակագրվեն», - ասել է Մաասը բանակցություններին ժամանելուն պես:

Նա ընդգծել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ոչ միայն դատապարտվել է ազատազրկման, այլև դատապարտվել է այդ պատիժը կրելու քրեակատարողական հիմնարկում: 

«Միևնույն ժամանակ, մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչպես շարունակել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ հարաբերությունները հասել են ցածր մակարդակի», - ավելացրել է Մաասը:

Նշենք՝ դիվանագետները հայտնել են, որ Եվրամիությունը մտադիր են սառեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցների ակտիվները, ինչպես նաև ներդնել ճանապարհորդական արգելքներ՝ ի պատասխան Նավալնիի բանտարկության:
 

Նմանատիպ նյութեր