211652_close_icon
views-count2075 դիտում article-date 13:41 22-02-2021

Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն փետրվարի 23-ին Անկարայում

Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն փետրվարի 23-ին Անկարայում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Ծրագրվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Անկարա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպմանը մասնակցության համար, որը կկայանա փետրվարի 23-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այն մասին, թե ինչ հարցեր կքննարկվեն այդ հանդիպման ընթացքում, չի հաղորդվում:

Նմանատիպ նյութեր