211652_close_icon
views-count549 դիտում article-date 12:37 22-02-2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նշվել է Մայրենի լեզվի միջազգային օրը

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել միջազգային առցանց միջոցառում՝ ցուցահանդես և համերգ։ Ցուցահանդեսին մասնակցել է 26 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (https://www.eventsbangladeshinparis.fr/)։ Միջոցառումը կազմակերպվել է Բանգլադեշի ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ: Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Միջոցառման բացմանը պաշտոնական ուղերձներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային խմբերի նախագահները, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բանգլադեշի մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբի նախագահ, դեսպան Ք. Տեր-Ստեփանյանը, ով կարևորել է մայրենի լեզվի տեղն ու դերը և կենսունակության ապահովումը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման գործընթացներում։

Նշենք, որ 2019 թ. «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» մշակութային արժեքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Նմանատիպ նյութեր