211652_close_icon
views-count1549 դիտում article-date 11:54 22-02-2021

Պատերազմից հետո ավելի ոգևորված ենք ծառայում. ՊՆ-ն տեսանյութ է տարածել

Հանրապետության հյուսիս-արեւելյան ուղղությամբ, բարձունքում՝ 3100 մետր բարձրության վրա մարտական հերթապահության են կանգնած Քարվաճառը մինչեւ վերջ պաշտպանած տղաները: Այս մասին ներկայացված է ՊՆ-ի պատրաստած տեսանյութում:

Մայոր Խաչատրյանը, ով եղել է «Հովազ 1» դիրքի պատասխանատուն, վստահեցնում է, որ դիրքապահներն այսօր էլ ամուր կանգնած են սահմաններին:

Այս հատվածի պատասխանատուները վստահեցնում են, որ հակառակորդն իրեն հանգիստ է պահում, բայց օրը 24 ժամ իրենք զգոնություն չեն թուլացնում:

«Պատերազմից հետո ավելի ոգեշնչված ենք ծառայում: Զգոն ենք եւ անառիկ ենք պահում մեր սահմանները»,-ասում է ժամկետային զինծառայող Սեւակ Նիկոյանը, որը Քարվաճառը պաշտպանած լավգույն զինվորներից է: «Հովազ-1» դիրքում հակառակորդը դիվերսիայի փորձ է արել, սակայն մերոնք նրանց անակնկալի են բերել հենց մեր խրամատում: «Մենք կյանքի գնով պահել ենք էդ պոստը: Ես ոչնչացրեցի նրանց երեք զինծառայողների»,-ասաց նա:

Բոլորն են պատմում, որ Քարվաճառը կյանքի գնով են պահել, Օմարի համար կյանք չեն խնայել, կռվել են «ոչ մի քայլ հետ» սկզբունքով:

Հենակետերից մեկը դեռ մինչեւ վերջ կահավորված չէ, ինժեներական աշխատանքներ են, սակայն այստեղ մեր դիրքերը բարձունքում եւ եւ ավելի նպաստավոր, քան հակառակորդինը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր