211652_close_icon
views-count6482 դիտում article-date 09:53 22-02-2021

Փաստաբանը կրում է բազմազան բարոյական պարտականություններ

Փաստաբան Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բազմիցս ցավով արձանագրել եմ` իմ հարգելի կոլեգաներից ոմանք մոռանում են, որ փաստաբանի գործունեությունը փաստաբանի վրա դնում է նաև բազմազան բարոյական պարտականություններ։

Հիշե'ք, որ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված սկզբունքներն ավելի բարձր են վստահորդի կամքի համեմատությամբ։

Մի՜ մոռացեք, որ Փաստաբանների պալատի խորհրդի առջև հանդիսավոր պայմաններում երդում եք տվել հետևյալ բովանդակությամբ.

«Հանդիսավոր երդվում եմ ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և Փաստաբանի վարքագծի կանոնագրքով»։

Հ. Գ. Շարունակելի...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿՐՈՒՄ Է ԲԱԶՄԱԶԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բազմիցս ցավով արձանագրել եմ` իմ հարգելի կոլեգաներից ոմանք...

Posted by Փաստաբան Կարապետյան on 2021 թ. փետրվարի 21, կիրակի

Նմանատիպ նյութեր