211652_close_icon
views-count1499 դիտում article-date 09:25 22-02-2021

ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Հունաստանում

ԱՄՆ-ն առաջարկում է Հունաստանի հետ նոր պաշտպանական համաձայնագրում ներառել երկրի մի քանի տասնյակ ռազմական օբյեկտներում ամերիկացի զինվորականների տեղակայման դրույթը, և համաձայնագիրն ամեն տարի թարմացնելու փոխարեն, թարմացնել հինգ տարին մեկ, հունական թերթերին հղումով գրում է ria.ru-ն՝ նշելով, որ դա կլինի երեք տարվա ընթացքում փոխադարձ պաշտպանական համագործակցության երկրորդ նորացված համաձայնագիրը։

Համաձայնագիրը նախատեսում է ամերիկյան բազայի ընդլայնում, Միացյալ Նահանգներին Ստեֆանովիկիո, Լարիսա և Ալեքսանդրուպոլիս բազաների ենթակառուցվածքի տրամադրում, ինչպես նաև Հունաստանի հետ համաձայնեցմամբ նրա տարածքում ցանկացած ռազմական օբյեկտ օգտագործելու հնարավորություն:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, 2020 թվականի հոկտեմբերին ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել էր, որ Հունաստանը մտադիր է ընդլայնել ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագիրը կամ նոր համաձայնագիր ստորագրել:

Օրերս կայացած ճեպազրույցի ժամանակ Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապաիոաննան հաստատել է այդ ուղղությամբ տարվող բանակացությունները: Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել աշնանը․

«Ամերիկյան կողմը հիմնականում երկու բան է պահանջում. ա) համաձայնագրի ժամանակավոր երկարաձգում, օրինակ՝ հինգ տարի ժամկետով (որպեսզի այն ամեն տարի չթարմացվի), բ) տեղակայման նոր վայրերի ավելացում, որտեղ կարող են տեղակայվել ամերիկյան ուժերը»:

Նմանատիպ նյութեր