211652_close_icon
views-count36567 դիտում article-date 12:44 21-02-2021

Երևանում թոռը «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր տատու մահվան մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Վ. Շեխոյանի ահազանգի փաստով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել էր, որ փետրվարի 18-ին «Արմենիա»  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր 84-ամյա տատիկը մահացել է և այդ մասին բժիշկները դիտավորութամբ ոստիկանություն չեն ահազանգում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

 

Նմանատիպ նյութեր