211652_close_icon
views-count12979 դիտում article-date 10:00 21-02-2021

Ամբողջը տեսաձայնագրվում է ու ուղարկվում Նիկոլին, որպեսզի նա դա ցույց տա Աննային. Միքայել Մինասյան

Երբ ես ասում էի, որ Նիկոլը ոգեշնչվում է կառավարման ադրբեջանական մոդելից և դնում է սուլթանատի հիմքերը, նույնիսկ իմ ընկերներն էին վստահ, որ ես խտացնում եմ գույները: Այսօր Նիկոլը ցանկանում է ձերբակալել իմ ընկերներին՝ Արիկին ու Կարենին, և ևս երկու տղաների՝ Արամին ու Մհերին՝ դա անելով ինչ-որ ֆեյքի տեքստերի համար, որոնք վերաբերում են ոչ միայն Նիկոլին, այլ նաև վերջինիս ընտանիքին, իսկ իմ ընկեր Նարեկին՝ Չաուշեսկուների վերջի մասին պերֆորմանսի համար, որն այդպես էլ չներկայացվեց: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է Միքայել Մինասյանը:

Մինասյանը նշում է, որ իր ընկերներն անկասկած քաղաքական բանտարկյալներ են, սակայն վերջիններիս ձերբակալումը ոչ միայն և ոչ այնքան քաղաքական է. Նիկոլը պետք է իր կայացվածությունն ապացուցի ոչ միայն իր կողմնակիցներին, այլ նաև՝ իր ընտանիքին. «Ամբողջ անօրինականությունը, որը տեղի է ունենում իմ ընկերների հետ, տեսաձայնագրվում է ու ուղարկվում Նիկոլին, որպեսզի նա դա ցույց տա Աննային»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր