211652_close_icon
views-count2508 դիտում article-date 09:54 21-02-2021

Ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն. դատավորին «ֆեյքի գործով» ձերբակալվածներին նստացնելու պատվեր է իջեցվել. Վարագյան

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե ինչ է խոսում: Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:

Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է: Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն:

Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե...

Опубликовано Վահագն Վարագյան Суббота, 20 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր