211652_close_icon
views-count4301 դիտում article-date 22:46 20-02-2021

Դավիթ Սարգսյան.Դուք գլխիկոր եք մնալու պատմության ու ճշմարտության առաջ` որպես մեծագույն մեղքի ուղղակի հանցակիցներ

Հաղորդավար Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Բա վերջը ի՞նչ ա լինելու», «Ինքը գնա, ո՞վ գա», «Մենակ ինձնով հո բան չի՞ փոխվելու» և նմանատիպ այլ մարազմներ արտաբերողներ, հիշե´ք, որ ապագայում, երբ կվերականգնվի ազգային պետությունը, դուք որևէ արդարացում չեք ունենալու, ձեզ հավատաքննության պես հետապնդելու է «Ո՞ւր էիք, երբ պետք էր փրկել պետության բեկորները» հարցը, չեք ներվելու լռելու կամ աղետն արդարացնելու ձեր խղճուկ փորձերի համար:

Դուք գլխիկոր եք մնալու պատմության ու ճշմարտության առաջ` որպես մեծագույն մեղքի ուղղակի հանցակիցներ: Դուք այս պետությունում չեք ապրելու, սա ձեր երկիրը չէ, դուք այն վարձակալել եք, իսկ մենք` ժառանգել:

Ու մե´նք ենք հաղթելու, իսկ դուք հերոստրատների պես նզովվելու եք…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր