211652_close_icon
views-count16512 դիտում article-date 18:12 20-02-2021

Նորայր Նորիկյան․ Հայաստանում հեղափոխության օրակարգը ամբողջությամբ պարտություն է կրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, Aravot.am

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դարձել է խոցելի թե՛ ներսում, թե՛ դրսում»,- «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում ասաց կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, հայտնում է Aravot.am-ը:

Նա նշեց, որ երբեք չի ցանկացել Փաշինյանի իշխանության ձախողումը և տապալումը․ «Մեծամտությունը, իշխանության որոշ ներկայացուցիչների անբարտավան պահվածքը, չափազանցված ինքնահավանությունը, որևէ մեկին ականջալուր չլինելու իրողությունը դարձավ այս իշխանության տապալման պատճառներից մեկը»։

Նորայր Նորիկյանի գնահատմամբ՝ Փաշինյանի կառավարությունը այդպես էլ չի կարողացել կոտրել կոռուպցիայի ողնաշարը․ «Խորքային առումով՝ թեկուզ մեկ ոլորտում չիրականացվեց համակարգային որևէ փոփոխություն, որի արդյունքները տեսանելի կլինեին հասարակությանը։ Ակնհայտ է, որ չփոխվեց պետության որակը և չբարձրացավ պետության կառավարման համակարգի արդյունավետությունը։ Մենք, ըստ էության, դոփում ենք նույն տեղում, կորցրեցինք երեք տարի։ Ուստի՝ ցանկացած համակարգային փոփոխություն պետք էր սկսել 2018 թվականից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանդուրժեց այդ համակարգի գոյությունը, իսկ այսօր նրանք սպառնում են ջարդել նրա գլուխը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր, փետրվարի 20-ին, Երևանում «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Արդար Հայաստան» կուսակցության անդրանիկ համագումարը։ 

Ելույթով հանդես եկավ կուսակցության ընտրված նախագահ, սիրված ու ճանաչված փաստաբան Նորայր Նորիկյանը։  Նա ներկայացրեց իր տեսլականը նախ Արցախի հարցում, ապա հայաստանյան ներքաղաքական կյանքի վերաբերյալ։ 

Նորաստեղծ կուսակցությունը դեղին քարտ ցույց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ կարմիր քարտ ցույց տալու իրավունքն ունի միայն ժողովուրդը։  «Արդար Հայաստան» կուսակցությունը հիմնադրել են մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետությունը  համարում են անձեռնամխելի ու բարձրագույն արժեք, նրանք գիտակցում են երկրի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ են արժանապատվորեն հաղթահարել դրանք։  

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 261+
261+

Նմանատիպ նյութեր