211652_close_icon
views-count1510 դիտում article-date 17:09 20-02-2021

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ Ասկերանի շրջանում. ԱԻՊԾ-ն խնդրում է չանհանգստանալ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները նախատեսում են Ասկերանի շրջանի Լուսաձոր և Դահրավ համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

«Պայթյունների ձայներն ամենայն հավանականությամբ լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

Նմանատիպ նյութեր