211652_close_icon
views-count2808 դիտում article-date 11:49 20-02-2021

Ռոսօբորոնէքսպորտը 1 տարվա ընթացքում վաճառել է 13 միլիարդ դոլարի զենք

Չնայած պատժամիջոցներին և կորոնավիրուսային համավարակին՝ 2020 թվականին ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին հաջողվել է նույն մակարդակով ռազմական արտադրանք վաճառել, ինչ նախորդ տարի, այն է՝ մոտ 13 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով: 

Այս մասին ria.ru-ին IDEX-2021 զենքի ցուցահանդեսի նախօրեին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:

«Չնայած համաշխարհային տնտեսության բոլոր ոլորտների, այդ թվում՝ զենքի շուկայի վրա ազդող օբյեկտիվ գլոբալ դժվարություններին, 2020 թ.-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի միջոցով ռազմական արտադրանքի արտահանումը մնացել է նախորդ տարվա մակարդակի վրա», - ասել է Միխեևը:

Նշենք՝ վերջին տասնամյակի ընթացքում Ռուսաստանն աշխարհի զենք արտահանողների շրջանում հաստատապես զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: Տարեկան վաճառքը կազմում է մոտավորապես 15 միլիարդ դոլար, որից 13 միլիարդ դոլարը բաժին է ընկնում «Ռոսօբորոնէքսպորտ»-ին:

Մնացած 2 միլիարդը պատկանում է ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, որոնք իրավունք ունեն ինքնուրույն մուտք գործել զենքի համաշխարհային շուկա՝ ծառայություններ մատուցելով, նորոգելով և պահեստամասեր մատակարարելով:

Նշենք՝ IDEX-2021 զենքի ցուցահանդեսը կանցկացվի Աբու Դաբիում փետրվարի 21-ից 25-ը:

Նմանատիպ նյութեր