211652_close_icon
views-count1354 դիտում article-date 10:09 20-02-2021

Ինչ դժվարությունների են հանդիպում մասնավոր բժշկական բուհերի շրջանավարտները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին տարիներին կոշտ քաղաքականություն է որդեգրել և խստացրել է մասնավոր բժշկական բուհերի ընդունելությունը հետբուհական շարունակական կրթության տրամադրման հարցում։

Սակայն, ցավոք, որակյալ բժշկական կադրերի՝ աշխատաշուկա ելքի պայքարում 2 գերատեսչությունների պայքարը՝ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարություն, տարբերվում է։ Բանն այն է, որ ԿԳՄՍ-ն իր ենթակայության հաստատությունում խիստ չափորոշիչներ է սահմանել, իսկ Առողջապահության նախարարությունը հնարավորություն է տալիս մասնավոր բուհերի շրջանավարտներին հնարավորինս հեշտ մուտք գործել բժշկական պրակտիկ դաշտ։

Հայաստանում մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը:

Հավելենք, որ ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում. մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել են 150 անձ, սակայն ընդունվել են 40-ը, 2018 թ. դիմել են 132 անձ, ընդունվել են 13-ը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր