211652_close_icon
views-count121891 դիտում article-date 09:42 20-02-2021

Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը» պարգևատրվել է զենքով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ պատերազմի ավարտից հետո մի շարք անձինք Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել են մարտական զենքով։ Մեզ ասացին՝ ցուցումը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարգևատրվածների ցանկում շատ ուշագրավ անուններ կան, օրինակ՝ քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույը»՝ Արթուր Ղազարյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» հիմնադիր Աշոտ Արսենյանի որդին և այլք։

Պարգևատրվածների ցանկը բավականին ընդգրկուն է՝ հասնում է մոտ 100-ի։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը թեպետ ձեռքի տակ չուներ ցանկը, սակայն հաստատեց մեր տեղեկությունը, որ պատերազմից հետո Արայիկ Հարությունյանի հրամանով որոշ մարդիկ պարգևատրվել են զենքով։ «Պարգևատրվել են զենքով էն անձինք, ովքեր զգալի աջակցություն են ցուցաբերել Արցախին ու ակտիվ մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին»։

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե հատկապես «Տույն» ինչ աջակցություն է ցուցաբերել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր