211652_close_icon
views-count7608 դիտում article-date 22:43 19-02-2021

Գոհար Մելոյանը և Անժելա Էլիբեգովան ազատ են արձակվել ԱԱԾ֊ից. Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է. Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և սահմանադրագետ Գոհար Մելոյանն ազատ են արձակվել ԱԱԾ֊ից։ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Էլիբեգովան ասաց, որ բացարձակ գաղափար չունի, թե ինչու է հայտնվել ԱԱԾ շենքում, առգրավված է իր հեռախոսը և աշխատանքային համակարգիչը, որտեղ կա շատ կարևոր աշխատանքային ինֆորմացիա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որը պետք է փոխանցվեր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն էլ ավելացրեց, որ աշխատասենյակ է հասել, երբ արդեն քննչական գործողություն էր տեղի ունենում, իրավապահ մարմինների ներկայացուցիչները հրաժարվել են ծանոթացնել խուզարկության թույլտվության որոշման հետ։ Մելոյանի դիտարկմամբ՝ խուզարկություն պետք է իրականացվի բացառապես դատարանի որոշման, սակայն որոշումը եղել է քննիչի կողմից։

Մելոյանը նշեց, որ տեղեկություն չունի, թե ինչ գործով է կատարվել խուզարկությունը, սակայն կան մի շարք առգրավված իրեր։ Սահմանադրագետն արձանագրեց, որ եղել են մի շարք իրավունքների խախտումներ և մի շարք որոշումներ կբողոքարկվեն։ Մելոյանը նշեց, որ դետևս կարգավիճակի մասին հստակ տեղեկություն չունեն, կասկածյալի հիմքով հրաժարվել են ցուցմունք տալուց և առայժմ ազատ են արձակվել։

Նմանատիպ նյութեր