211652_close_icon
views-count1658 դիտում article-date 20:58 19-02-2021

Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից, քննիչը չի պատասխանում զանգերիս և ես չեմ կարող մուտք գործել ԱԱԾ. փաստաբան

«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին ԱԱԾ դիմակավորված ծառայողներն իր տնից բերման են ենթարկել ԱԱԾ, սակայն, փաստաբանի մուտքն ԱԱԾ խոչընդոտվում է։

Tert.am-ի հետ զրույցում Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանն ասաց, որ դեռ չի հաջողվել հանդիպել Կարեն Բեքարյանին։

«Քննիչի հետ կապ հաստատել չեմ կարող, հեռախոսազանգերիս չի պատասխանում,ԱԱԾ անցակետում ինձ հայտնում են,որ իրենք որևէ առնչություն չունեն,բոլոր հարցերը քննիչի հետ»,-ասաց Միքայելյանը։

Հարցին,թե գուցե աշխատանքային ընթացակարգ է, փաստաբանն ասաց. «Ոչ, չկա նման գործողության անհրաժեշտություն, որ պայմանավորեմ աշխատանքային ընթացակարգով։Պարզապես դիտավորություն է, ձգձգում են, Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից»։

Նմանատիպ նյութեր