Մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական դասընթացի 3-րդ հոսքը
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառուները:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, շնորհավորելով ուսումնառուներին, նշել է, որ դասընթացի նպատակն է վերապատրաստել սպաներին, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստել նրանց ռազմավարական և քննադատական մտածողության ձևավորմանը, ռազմագիտավերլուծական, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: