211652_close_icon
views-count1258 դիտում article-date 19:54 19-02-2021

Պետությունը պետք է երեխայի համար ստեղծի բարձր արժեքներ ապահովվող կրթության պայմաններ. Պաշտպանն ընդունել է «ՔՈԱՖ»-ի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «ՔՈԱՖ» բարեգործական հիմնադրամի Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի «Բանավեճի ծրագրի» աշակերտներին:

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:
 
Գիրք նվիրելու օրը՝ Պաշտպանը կարևորել է երեխաների կրթությունն ու հորդորել, որպեսզի երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, և որ մանկավարժները խրախուսեն գիրք կարդալը:

Արման Թաթոյանը նշել է, որ բարձր արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող քաղաքացին է վաղվա ապագան:
 
Մարդու իրավունքների պաշտպանին երեխաներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին:
 
Նշենք, որ ավելի վաղ ճանաչողական այցեր են կազմակերպվել նաեւ «ՔՈԱՖ»- հիմնադրամի Դալարիկ, Գետաշեն եւ Քարակերտ համայնքների երեխաների համար:
 
Հայաստանի Հանրապետության 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

Նմանատիպ նյութեր