211652_close_icon
views-count37361 դիտում article-date 18:56 19-02-2021

Արտակարգ դեպք Երևանում. Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Opel Omega-ում. օպերատիվ են գործել հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:05-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է  ստացվել  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարմա կենտրոն, որ Աբովյան փողոցում՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2  մարտական հաշվարկ: 

Հրշեջները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում Լևոն Գևորգյանին պատկանող Opel Omega մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածն ու մասաբբ բեռնախցիկը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութը՝ Ալինա Եգորովայի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր