211652_close_icon
views-count75454 դիտում article-date 17:49 19-02-2021

Բանգլադեշցի 22–ամյա «Տիգրան Մեծ»-ը նահատակվեց Շուշին պաշտպանելիս. մինչ այդ իր զինակից ընկերների հետ արժանի հակահարված էր տալիս թուրք-ադրբեջանական հրոսակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները, ապա նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցնն Արցախի սահմանների վրա, երևանցի, 22-ամյա Տիգրան Գասպարյանը բազմաթիվ առյուծ ու արծիվ զինվորների նման որոշեց, որ ինքն  էլ պետք է լինի առաջնագծում՝ հայրենիքի համար իր պարտքը կատարելու ու առանց վարանելու օրերի ընթացքում արդեն Արցախում էր՝   կռվի  ամենաթեժ  կետերում:

 Որտեղ էլ որ եղել է Տիգրանը, իր զինակիցների հետ ոչ մի մետր չեն նահանջել, արժանի հակահարված են տվել թշնամուն: Իր բաժին կռիվը նա այնուհետև շարունակեց Շուշիում՝ ամենաթեժ կետերում: Երբեմն ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա իր զինակից ընկերների հետ Շուշիի մատույցներում  շարունակում էին  կռիվը  թուրք-ադրբեջանական բաշիկոզուկների դեմ:

Երբ հայտարարվում է տխրահռչակ հրադադարը,   Տիգրանի հարազատներն ու ընկերները ամեն վայրկյան սպասում են, որ նա վերադառնա տուն,  ցավոք, հետո պարզվում է, որ հրադադարից  5 օր առաջ նա նահատակվում է:

Արդեն հրադադարից հետո Շուշիի մատույցներում գտնվել է հերոսի մարմինը:

 Տիգրանին դեռ  դպրոցական տարիներից ընկերներն ավելի շատ անվանում էին «Տիգրան Մեծ», քանի որ նրա երազանքն էր՝ Հայաստանն ու Արցախը տեսնել ավելի հզոր, ավելի պաշտպանված: Նրա երազանքն էր , որ Հայաստանը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է Տիգրան Մեծի օրոք ու միշտ՝ թե  դպրոցական, թե բակի ընկերներին  ասել է. «Եթե մեկ բռունցք լինենք, ապա մեր բոլորի ցանկությունը կիրականանա: Կունենանք այն Հայաստանը, որը եղել է Տիգրան Մեծի գահակալության տարիներին»: 

Նա բազմաթիվ սիրված  հերոսներ է  ունեցել, որոնց թվում են եղել  լեգենդար Մոնթեն,  Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Զորավար Անդրանիկն ու Չաուշը ու իզուր չէ, որ երբ իմացել է,  որ թշնամին Շուշիի մատույցներում է, առանց վարանելու շարունակել է կռիվը Շուշիում ու իր բաժին պատերազմը նա և նրա զինակից ընկերները հաղթել են: Նրանք մինչև կյանքի վերջ պայքարել են Շուշիի պահպանման համար», SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին նրա ըկներները ու նշում էին նաև, որ նա մեզ համար հաղթանակի սիմվոլ է դարձել, ինչպես որ որպես ընկեր համարվում էր Երևանի Բ-3 թաղամասում ու իզուր չէ, որ երբ Հայաստանով մեկ տարածվեց պատերազմի մասին լուրը, բազմաթիվ բանգլադեշցիներ ասում էին.  «Մեր «Տիգրան Մեծ»-ն էլ, մեր Տիգրան Գասպարյանն էլ ընտանիքից թաքուն հաստատ կմեկնի առաջնագիծ ու այդպես էլ եղավ:

Մենք հիմա խոնարհվում ենք Տիգրանի ու նրան նման բոլոր հերոսների հիշատակի առջև ու  ի լուր աշխարհի ասում ենք՝ Ձեզ բացակա չենք դնի»:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր