211652_close_icon
views-count3217 դիտում article-date 14:39 19-02-2021

Պոպուլիզմը, կեղծիքը դրեք մի կողմ, գումար հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան, ոչ թե այնտեղ, որտեղ իշխանության պահպանման կամ ինքնագովազդի խնդիր եք լուծում. Տիգրան Աբրահամյան

Հետպատերազմյան փուլում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի հետ առաջնագիծն ընդլայնվել է, և արդյունքում զինված ուժերն ու ԱԱԾ Սահմանապահ զորքերի տեղակայման հարցում մեծ փոփոխություններ են եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում անհնար է ողջ սահմանագիծն անհրաժեշտ ձևով կահավորել, բայց կան հրատապություն պահանջող հարցեր, որոնք պետք է արագացնել։

Նոր ենթակառուցվածք՝ բազաներ, մատակարարման, ծառայության իրականացման ճանապարհներ, թիկունքային ապահովում, տեխնիկական միջոցների նվազագույն ապահովում։

Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան, այլ ոչ թե այնտեղ, որով իշխանության պահպանման կամ ինքնագովազդի խնդիր եք լուծում»,- գրել է Աբրահամյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հետպատերազմյան փուլում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի հետ առաջնագիծ ընդլայնվել է և արդյունքում զինված...

Posted by Tigran Abrahamyan on 2021 թ. փետրվարի 19, ուրբաթ

Նմանատիպ նյութեր