211652_close_icon
views-count2240 դիտում article-date 13:11 19-02-2021

Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը դադարեցրել է համագործակցությունը «ՍիվիլՆեթի» հետ. նա նշել է պատճառը

Ավարտվեց ՍիվիլՆեթի եւ Սիվիլիթաս հիմնադրամի հետ իմ 12-ամյա ճամփորդությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել լրագրող Թաթուլ Հակոբյանը: Հայտարարությունը հրապարակվել է aniarc.am կայքում:

«Իմ եւ Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին (հատկապես 44-օրյա աղետալի պատերազմի օրերից) եւ Հայաստանի հարեւանների հետ հարաբերությունների հարցերում (հատկապես այս նվաստացուցիչ պարտությունից հետո) անհամատեղելի են։

Իմ արժանապատվությունն ու ազատ մտածելու, ազատ գրելու, ազատ խոսելու, ազատ արտահայտվելու լրագրողական ու ստեղծագործական իրավունքը սակարկության եւ սահմանափակման ենթակա չեն:

Որեւէ լրատվամիջոցում տնօրինությունը իրավունք չունի միջամտել լրագրողի, սյունակագրի, վերլուծաբանի աշխատանքին։ Դա նույնքան եւ առավել անընդունելի է, քան երբ պետությունն է ձգտում միջամտել լրատվամիջոցի աշխատանքին։

ՍիվիլՆեթում/ Սիվիլիթաս հիմնադրամում ունեցա արդյունավետ աշխատանքի 12 տարիներ։ Այս հրաշալի կազմակերպությունից հեռանում եմ բավարարվածության եւ հպարտության զգացումներով։

Իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ պատիվ եւ հնարավորություն ունեցա աշխատել, մաղթում եմ պրոֆեսիոնալ աշխատանքային գործունեություն ապագայում եւս ու նաեւ՝ ընտանեկան երջանկություն»,- գրել է Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր