211652_close_icon
views-count2280 դիտում article-date 12:33 19-02-2021

Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը. միասին տոնենք Հայաստան-Լիտվա հարաբերությունների 30-ամյակը

Այս տարի լրանում է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը։

«Համագործակցությունն ժամանակի ընթացքում խորացել է և ընդլայնվել՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն շատ ոլորտներում:

Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։

Այս տարի Հայաստանում Լիտվայի դեսպանության գործունեությունը նվիրված է լինելու այս կարևոր տարեդարձին:

Եկեք միասին տոնենք 30-ամյակը»,- գրված է դեսպանատան հաղորդագրությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այս տարի լրանում է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման...

Posted by Embassy of the Republic of Lithuania in Armenia on 2021 թ. փետրվարի 18, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր