211652_close_icon
views-count49119 դիտում article-date 12:05 19-02-2021

Գլենդելում տեղի ունենալիք քաղաքապետի առաջիկա ընտրություններին տեղի հայությունը ցանկանում է որպես թեկնածու առաջադրել բարերար Էրիկ Ավագյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական հրոսակները, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները ոտնձգություն կատարեցին Արցախի վրա, ողջ հայությունը չարենցյան հայտնի խոսքի նման մեկ բռունցք դարձավ։ 

Մինչ հայ զինվորը, հայ սպան, կամավորականն ու բժիշկները կենաց-մահու պայքար էին տանում ազերի բաշիբոզուկների դեմ, մեծ թվով հայեր, ով ինչով կարողանում էր, օգնության ձեռք էր մեկնում հայոց բանակին, հայ զինվորին, վիրավորված Արցախին։

Իր բարերար գործունեությամբ հերթական անգամ աչքի ընկավ Միացյալ Նահանգներում բնակվող Էրիկ Ավագյանը, ով Վարդանյանի և բազմաթիվ հայերի հետ բարեգործական ակցիաներ իրականացրեցին հիմնականույմ Գլենդելում։

Է. Ավագյանի և Է. Վարդանյանի ամենօրյա հերոսական գործողությունների արդունքում Հայաստան Համահայկական Հիմնադրամին փոխանցվեց Գլենդելում բնակվող հայերի կողմից հանգանակված մոտ 800 հազար դոլարը։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ առաջիկայում Գլենդելում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, ու հիմա արդեն բազմաթիվ գլենդելահայեր ցանկանում են, որպեսզի Գլենդելի քաղաքապետ տեսնեն Հայաստանի համար բազմաթիվ բարեգործակական ակցիաներ կազմակերպած Է. Ավագյանին և ցանկանում են, որպես Գլենդելի քաղաքապետի թեկնածու առաջադրել Է. Ավագյանին, քանի որ վստահ են, որ նա, լինելով երիտասարդ, կարողացել է կարճ ժամանակահատվածում՝ որպես հայի ցավ ու դարով մտահոգ մարդ ու բարերար, Գլենդելում բնակվող հայերի շրջանում ձեռք բերել մեծ հեղինակություն։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր