211652_close_icon
views-count1325 դիտում article-date 14:53 18-02-2021

«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին: Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»  կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Ենթադրվում է, որ վաղը կհավաքվի քաղխորհուրդը, և կառաջադրվի վարչապետի թեկնածու: Որոշումը կկայացվի վաղը»,- նշել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ այսօր, փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել:

Նմանատիպ նյութեր