211652_close_icon
views-count2127 դիտում article-date 09:21 18-02-2021

Երբ արդեն զգացվում էր պատերազմում պարտության ամբողջ ընթացքը, փորձեցին այս կամ այն կերպ հին զինվորականներին ընդգրկել գործընթացում, բայց արդեն ուշ էր. Սեյրան Օհանյան. 168.am

168.am-ը գրում է. «ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նշեց՝ դրական է գնահատում այն. «Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մյուս երկու նախագահների և Արցախի նախագահների հետ միասին, մեր երեսնամյա նորագույն պատմության կերտողներից մեկն է:

Կարծում եմ, որ նրա գիտելիքներն աշխարհաքաղաքական իրադարձությունների և հատկապես մեր պետականաշինության և ռազմական գործի ու դիվանագիտության համադրման հարցում այնքան է, որ ինքը գիտի՝ ինչ ներկայացնել հանրությանը, և ինչ է անհրաժեշտ, որպեսզի մեր հանրությունն իմանա»:

Սեյրան Օհանյանին խնդրեցինք առանձնացնել հարցազրույցի այն հատվածը, որի վրա ինքը ևս կցանկանար շեշտրադրում անել։ Նա նկատեց. «2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, 2016-2020թթ. մենք ԶՈՒ զարգացման և սպառազինության, ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր ունեինք, մենք անմիջապես փոփոխություններ ենք կատարել և հատկապես օդուժի, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն և քանակությամբ բավական միջոցներ ձեռք բերելու համար: Իսկ ինձնից հետո՝ 2018 թ․, փոփոխություն է կատարվել՝ հաշվի առնելով և կադրային փոփոխությունը ղեկավար կազմում, 2018-2024թթ․ համար են ԶՈՒ զարգացման պլան կազմել, որի մասին ինքը տեղեկացրեց»:

Մեր խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից նախկին բարձրաստիճան զինվորականների մասին անդրադարձերին, այդ համատեքստում՝ նաև այն ձևակերպմանը, թե «Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը», Սեյրան Օհանյանը պարզաբանեց.

«Կարծում եմ, որ ՀՀ նախագահի խոսքի իմաստն առաջինը կայանում է նրանում, որ Զինված ուժերում արագ փոփոխություններ են կատարվել ղեկավար կազմում, որը մի կողմից՝ կարելի է հաշվել կադրային պլանավորված գործընթաց, իսկ մյուս կողմից էլ՝ այն բացասական է անդրադարձել ընդհանուր առմամբ կառավարման փորձի վրա: Նախկին զինվորականների կարողությունների, հմտությունների օգտագործումն այս պատերազմում անհրաժեշտություն էր, եթե ոչ՝ հրամանատարական այսօրվա գործող ուղղահայացում, ապա գոնե՝ Արցախում պետք է ստեղծվեր Պետական Պաշտպանության կոմիտե, և դրա շրջանակներում՝ ռազմական խորհուրդ, և փորձառու զինվորականներին յուրաքանչյուրին այս կամ այն՝ թե՛ ռազմական, թե՛ պետական, թե՛ նաև տարածքային պաշտպանության խնդիրներով ընդգրկեին, և այդ առումով փորձառու զինվորականների անուն նշեց հանրապետության նախագահը»

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

Նմանատիպ նյութեր