Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանին ՝ ծննդյան 70-ամյակի առիթով:
ԱՀ նախագահը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր արցախցի անվանի լրագրող ու հրապարակախոս Միքայել Հաջիյանի 70-ամյակն է: Պարոն Հաջիյանի վաստակը մեծ է Արցախի լրագրության կայացման և Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում: Նրա ընտանիքը մարմնավորում է հակամարտության ամենադառը հետևանքները՝ բռնագաղթ Ադրբեջանից, այնուհետև նրա որդիները զոհվեցին Հայրենիքի պաշտպանության մարտերում 2016 և 2020 թվականներին:
Սիրելի՛ պարոն Հաջիյան,
Խոնարհվում եմ Ձեր վաստակի ու ցավի առջև, շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար: Շատ կուզեի այսօր Ձեր կողքին տեսնել Երվանդին ու Նորայրին, որոնց հիշատակը պարտավորեցնում է մեզ կիսատ չթողնել նրանց գործը: Թո՛ղ Աստված պահապան լինի Ձեր ընտանիքին և Ձեզ պարգևի առողջություն ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Խոնարհվում եմ Ձեր վաստակի ու ցավի առջև. Արայիկ Հարությունյանը` հրապարակախոս Միքայել Հաջիյանին
2021.02.17 22:16


