211652_close_icon
views-count1734 դիտում article-date 17:18 17-02-2021

Ճապոնիան և ԱՄՆ-ն համաձայնվել են 1 տարով երկարացնել ամերիկյան ռազմակայանների պահելու պայմանները

Ճապոնիայի կառավարությունը եւ ԱՄՆ-ն համաձայնվել են երկրում ամերիկյան բազաները պահելու ծախսերի բաշխման պայմանները երկարացնել մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը (Ճապոնիայում հաջորդ ֆինանսական տարվա վերջը): Այս մասին նշված է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է tass.ru-ն:

Ճապոնիայի կառավարությունը եւ ԱՄՆ-ն համաձայնվել են մեկ ֆինանսական տարով երկարացնել ծախսերի բաշխման ներկայիս պայմանները: Կողմերը նաեւ պայմանավորվել են բանակցությունները շարունակել հետագա ժամանակահատվածում ծախսերի բաշխման շուրջ:

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին մամուլի ասուլիսում ասել է, որ 2021 ֆինանսական տարում ճապոնական կողմի ծախսերը կկազմեն 201,7 մլրդ իեն (մոտ 1,9 մլրդ դոլար):

Նմանատիպ նյութեր