211652_close_icon
views-count1994 դիտում article-date 16:40 17-02-2021

Բրյուսելը 225 մլն եվրո կտրամադրի կորոնավիրուսի մուտացիաների հետազոտման և թեստերի մշակման համար

Եվրամիությունը 150 միլիոն եվրո (181, 9 միլիոն դոլար) կտրամադրի կորոնավիրուսի մուտացիաների հետազոտման սեփական ծրագրի համար: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով պլանի մանրամասներին ծանոթ փորձագետների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Սույն ծրագրի համար միջոցները, հրատարակության տվյալներով՝ կստացվեն Եվրամիության Horizon Europe գիտական հետազոտությունների հիմնադրամից: Բացի դրանից, առնվազն 75 միլիոն եվրո (90,9 միլիոն դոլար) կտրամադրվի կորոնավիրուսի նոր մուտացիաների հայտնաբերման համար հատուկ թեստերի մշակման նպատակով:

Ծրագրի նպատակն է նպաստելու կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի արագ հայտնաբերմանը եւ Եվրոպայում օգտագործվող պատվաստանյութերի օպերատիվ ադապտացմանը դրանց: Նաեւ ենթադրվում է կառույցի ստեղծում, որն արտոնագրերի տերերին թույլ կտա գործընկերներին գաղտնի հաղորդակից դարձնել մտավոր սափականությանն՝ ավելի արդյունավետ պատրաստուկների մշակման համար: Այդ խնդիների իրականացման համար կմիավորվեն Եվրամիության անդամների, այդ թվում Շվեյցարիայի եւ Իսրայելի լաբորատորիաների ջանքերը:

Հունվարին եւ փետրվարին ԵՄ-ի հանդեպ ծառացել է պատվաստանյութերի խիստ պակասի խնդիրը, որոնք թողարկում են այս պահին հավաստագրված բոլոր երեք արեւմտյան ընկերությունները՝ Pfizer-ը, Moderna-ի եւ AstraZeneca-ն: Խնդիրը նրանք բացատրել են արտադրական կարողությունների պակասով: Դրա հետեւանքով առաջին եռամսյակում ԵՄ-ն մտադիր է ստանալ 106 միլիոն դեղաչափ պատրաստուկներ: Մատակարարումների կայունացում սպասվում է երկրորդ եռամսյակում, երբ Բրյուսելը պլանավորում է հասնել երեք ամսում նախապատվերներում կանխավ որոշված 300 միլիոն դեղաչափին: Փետրվարի 12-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին պետք է կորոնավիրուսի դեմ պատվաստված լինի Եվրամիության չափահաս բնակչության 70 տոկոսը:

Նմանատիպ նյութեր