211652_close_icon
views-count2165 դիտում article-date 15:49 17-02-2021

Ֆրանսիան իսլամիզմի ճնշմանն ուղղված օրինագիծ է ընդունել

Ֆրանսիացի օրենսդիրները հաստատել են օրինագիծ, որի շրջանակներում կուժեղացվի մզկիթների, դպրոցների և մարզական ակումբների վերահսկողությունը՝ Ֆրանսիան արմատական իսլամիստներից պաշտպանելու և ֆրանսիական արժեքները ապհպանելու նպատակով, հաղորդում է Associated Press-ը:

Օրինագիծը, որն ընդունվել է 347 կողմ և 151 դեմ ձայների հարաբերակցությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից վաղուց պահանջվող օրենսդրության ընդունման համար առաջին վճռական արգելքն է։

Նշվում է, որ Ֆրանսիայում գնալով ուժեղանում է թուրքական ազդեցությունը։ Փորձագետները մատնանշում են երկու թուրքամետ ինստիտուտներ՝ Կրոնական գործերի թուրք-իսլամական միությունը, որը կոչվում է նաև «Դիթիբ» և հանդիսանում է Թուրքիայի կրոնական գործերի նախարարության մասնաճյուղ՝ ուղղակիորեն զեկույցներ է ներկայացնում Անկարային, և «Միլլի Գորուս» կազմակերպությունը, որը մոտ է կանգնած «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը: 2017 թվականին «Դիթիբ»–ի առաջնորդ Ահմեդ Օգրասը դարձել է Իսլամական հավատքի ֆրանսիական խորհրդի (CFCM) առաջին թուրք նախագահը: Ըստ մի շարք փորձագետների, այդ ազդեցությունների միջոցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է կապ հաստատել իր սփյուռքի հետ։

Անցյալ տարի Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածություն էր առաջացել մի շարք հարցերի շուրջ, որոնցից մեկն Էրդողանը բնորոշել է որպես «ֆրանսիական իսլամաֆոբիա»: Թուրքիայի նախագահը իսլամական աշխարհին կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական բոլոր ապրանքները:

Նմանատիպ նյութեր