211652_close_icon
views-count1317 դիտում article-date 13:16 17-02-2021

Արդարադատության նախարարության կայքն այսօրվանից ներկայանում է ամբողջովին նոր դիզայնով

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության կայքը՝ https://www.moj.am/-ը, այսօրվանից ներկայանում է ամբողջովին նոր դիզայնով։

«Հիմնական խնդիրն էր՝ գրավիչ ու պարզ լինելով՝ ապահովել առավելագույն գործածելիություն։
Կայքի այցելուները մեկ գործողությամբ հնարավորություն կունենան ծանոթանալ՝
 
նախարարության նորություններին. 
թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին.
նախարարության ռազմավարություններին. 
ՔԿԱԳ ծառայություններին.
Պետռեգիստրի ծառայություններին.
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի աշխատանքներին.
այս պահին գործող և առաջիկայում ընդլայնվող էլեկտրոնային ծառայություններին.
դիմում/բողոք ունենալու դեպքում` Թեժ գծի հետ կապ հաստատելու հնարավորություններին։
Կայքը լավարկված է ցանկացած չափի համակարգչային մոնիտորների համար, ունի մոբայլ տարբերակ՝ նախատեսված սմարթֆոն, պլանշետ և այլ գաջեթներ գործածողների համար»,- գրել է Բադասյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արդարադատության նախարարության կայքը՝ https://www.moj.am/ -ը, այսօրվանից Ձեզ կներկայանա ամբողջովին նոր դիզայնով։...

Опубликовано Ռուստամ Բադասյան Rustam Badasyan Вторник, 16 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր