211652_close_icon
views-count3062 դիտում article-date 11:43 17-02-2021

Երևանում ուժեղ քամիներն առաջացրել են ավերածություններ

Երևանում ուժեղ քամիների հետևանքով ավերածություններ են գրանցվել:  Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ավերածություններ են գրանցվել Չարբախի հատվածում:

«Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա»,-ասված է հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց...

Опубликовано Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC Вторник, 16 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր