211652_close_icon
views-count1495 դիտում article-date 10:28 17-02-2021

Ուկրաինան հայտնում է, որ Դոնբասի հակամարտությունը չի խանգարի անդամակցել ՆԱՏՕ-ին

Դոնբասում հակամարտությունը չի դառնա խոչընդոտ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամակցելու համար, հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսելում Շմիգալի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ասել էր, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում նոր անդամների համար, Ուկրաինան պետք է շարունակի իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն չի ընդունում իր կազմ երկրների, որոնք ունեն տարածքային վեճեր, իսկ Ուկրաինան Ղրիմը համարում է իր տարածք, որը դարձել է Ռուսաստանի տարածաշրջան 2014-ի մարտին անցկացված հանրաքվեի արդյունքում, ինչպես նաև ռազմական գործողություն է իրականացնում ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի դեմ, որոնք հռչակեցին իրենց անկախությունը 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո:
 

Նմանատիպ նյութեր