211652_close_icon
views-count1274 դիտում article-date 21:46 16-02-2021

ԱՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում անդրադարձ է եղել անօթևան մնացած քաղաքացիների խնդիրներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի Հանրապետության կենսագործունեությանը­ վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել անօթևան մնացած քաղաքացիների խնդիրներին և դրանց լուծումներին:

Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր