1209 դիտում
18:00 16-02-2021
Եղեգնաձորում ավարտվել է «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Վայոց Ձորի մտավորականների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եղեգնաձորում ավարտվել է «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Վայոց Ձորի մտավորականների հետ: Երկրի առաջ ծառացած այսօրվա օրհասական վիճակի և դրա հաղթահարման ուղիների շուրջ հանդիպում-քննարկմանը ելույթ են ունեցել «Ձայն հայրենեաց»-ից` գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը, ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, գնդապետ, գրող, հրապարակախոս Աշոտ Մինասյանը, «Զարթոնք» անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը:
Իրենց մտահոգություններն են հայտնել նաև մարզի տարբեր համայնքների մտավորականներ:
Մաթեմատիկոս Վարդան Վարդանյանն իր ելույթում նշել է, որ այսօր բոլորովին տարբեր մարդկանց, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, տարբեր գաղափարախոսություն կրողների մեկտեղել է մի խնդիր, որը մտահոգում է բոլորին:
«Դա լավ օրից չէ: Պարզվեց, որ սոցիալիստը, ազգայնականը և ծայրահեղ լիբերալը մի հարցում լրիվ համակարծիք են` այս իշխանությունը աղետ է մեր երկրի գլխին: Խնդրի լուծման մի ճանապարհ կա: Ես այս իրավիճակում ինձ պատկերացնում եմ միջին վիճակագրական տվյալներով մարդ` իրավիճակը հասկանալու համար: Եվ որպես միջին վիճակագրական տվյալներով մարդ կատաղում ես, երբ ասում են այսինչ մարդը հայտնվել է քաղաքականության մեջ ու սկսում ենք` հաաա սա էն էր , որ....
Հերն էլ անիծած, թե ով էր, միակ մտահոգությունը այսօր պետք է լինի գլխավոր խնդիրը, որի լուծման համար հարկավոր է համախմբվել»,- ասել է Վարդան Վարդանյանը և «Ձայն հայրենեաց»-ին շնորհակալություն հայտնել իրենց միջոցառմանը ներկա գտնվելու համար:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1151 դիտում
15:40 16-02-2021
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության շուրջ հավաքված մտավորականների հաջորդ կանգառը Եղեգնաձորն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
883 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
640 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար