211652_close_icon
views-count1242 դիտում article-date 18:26 16-02-2021

Նախագահի հրամանագրով Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 16-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»:

Նմանատիպ նյութեր