211652_close_icon
views-count1414 դիտում article-date 16:15 16-02-2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

Այսօր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 62 տարեկան:

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: 2020-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր