211652_close_icon
views-count1126 դիտում article-date 16:00 16-02-2021

Արայիկ Հարությունյանը ընդունել է տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է «Ստեփանակերտ Սերվիս»  և  «Գլոբալ Սերվիս» ընկերությունների աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանը նախագահին են ներկայացվել ոլորտում առկա, այդ թվում՝ պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները։

Արայիկ Հարությունյանը նախ իր շնորհակալությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության և կատարած հերոսական աշխատանքի համար, ապա ընդգծել, որ ներկայացված բոլոր խնդիրների պատշաճ լուծման համար կառավարությունը կգործադրի անհրաժեշտ ջանքերը:

Նմանատիպ նյութեր