211652_close_icon
views-count1475 դիտում article-date 13:42 16-02-2021

Թուրքիայում 1 օրում ընդդիմադիր կուսակցության 718 անդամի են ձերբակալել

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։  

Փետրվարի 15-ին Թուրքիայի 40 նահանգներում իրականացված համաժամանակյա օպերացիայի ընթացքում թուրք իրավապահները HDP-ական 718 անդամի: Նրանց թվում են նաև կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Ոստիկանությունը խուզարկել է նրանց տները։

Թուրքիայի ներքին գործերի հաղորդմամբ՝  այդ օպերացիաների նպատակն է գաղտնազերծել երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության գործողությունները:  

Նշվում է, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև HDP-ի նահանգային գրասենյակներում:

Նմանատիպ նյութեր