211652_close_icon
views-count1981 դիտում article-date 13:02 16-02-2021

Ճապոնիայում հայտնել են, որ Pfizer պատվաստանյութի մի մասը ստիպված են դեն նետել

Ճապոնացի բժիշկները ստիպված կլինեն դեն նետել կորոնավիրուսի պատվաստանյութի մի մասը, որը արտադրել է ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը՝ բավարար քանակությամբ համապատասխան ներարկիչների բացակայության պատճառով: Այս մասին երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն: Գրում է «ТАСС»-ը։   

«Հեշտ չէ գնել այդ հատուկ ներարկիչների ճիշտ քանակությունը, դրանք ամբողջ աշխարհում այնքան շատ չեն, - բացատրեց նա: - Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում մի քանի արտադրողների հետ»:

Pfizer պատվաստանյութի յուրաքանչյուր սրվակ պարունակում է վեց ներարկման դեղաչափ, սակայն միայն համապատասխան ներարկիչները կարող են այն ամբողջությամբ դուրս հանել սրվակից: Սովորականների ներարկիչների օգնությամբ  հնարավոր է դուրս մղել պատվաստանյութի միայն հինգ դոզան:
«Սրվակներում մնացած դեղաչափերի մի մասը ստիպված ենք դեն նետել », - խոստովանել է կաբինետի գլխավոր քարտուղարը: Արդյունքում, Pfizer- ի արդեն պատվիրված խմբաքանակով 72 մլն-ի փոխարեն կկարողանան պատվաստվել ընդամենը շուրջ 60 միլիոն մարդ։ 

 

Նմանատիպ նյութեր