211652_close_icon
views-count10631 դիտում article-date 10:46 16-02-2021

Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ զինծառայողի աճյուն

Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:

Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյուններ:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Понедельник, 15 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր